ԱՄԵՆԱԹՎԱՅԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

15:37 - 26 Հոկ, 2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)  անկախ հետազոտության համաձայն՝ <<  Պեկին - 2022 >>  ձմեռային օլիմպիական խաղերի հեռարձակման համաշխարհային լսարանը կազմել է  ավելի քան 2 միլիարդ մարդ: 

Ընդհանուր առմամբ 2,01 միլիարդ հեռուստադիտող է հետևել  խաղերին ՝   գծային և թվային հարթակներում, որը  << Փհենչհան-2018  >>   ձմեռային մարզահանդեսից ավելի է հինգ տոկոսով: Սա ցույց է տալիս օլիմպիական խաղերի նկատմամբ   շարունակական հետաքրքրությունը մեդիա դաշտում:

Լրատվամիջոցների շահերի պաշտպանության գործընկերները երկրպագուներին տրամադրել են  / ներառյալ թվային հարթակներում / ռեկորդային՝ 120670 ժամ: 

Անցկացված հարցման արդյունքում  հեռուստադիտողների գրեթե կեսն ասել է, որ կցանկանար ապագայում ավելի շատ դիտել օլիմպիական խաղերի լուսաբանումը: Դա  հատկապես ակնհայտ է  երիտասարդների շրջանում:

Այսպիսով  << Պեկին - 2022-ը >>  դարձել է երբևէ եղած ամենաթվային ձմեռային օլիմպիական խաղերը՝ նոր տեխնոլոգիաներով և նորարարությամբ:

Անկախ հետազոտության համաձայն, հարցված յուրաքանչյուր երեք մարդուց երկուսը հետևել է   խաղերին՝  այս կամ այն ձևաչափով: 

 

Այլ նորություններ