ՀՈՒՅՍԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

10:37 - 27 Հուն, 2022

Կարեն  Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց տղամարդկանց բասկետբոլի  SADA CUP միջազգային մրցաշարը:

Հայաստանի ազգային հավաքականը իր հաշվին գրանցեց երկու հաղթանակ և մեկ պարտություն: Առաջին խաղում մերոնք  94։59 հաշվով հաղթեցին «Թիմ ԱՄՆ»-ին,  երկրորդում՝ 77։73 հաշվով Իրանի պատվիրակներին, իսկ  
երրորդում 57։59 հաշվով պարտվեցին սիրիացիներին:

Հայտնի դարձան նաև մրցաշարի լավագույնները:

Խաղարկող՝ Ալբերտ Թադևոսյան (Հայաստան), պաշտպան՝ Անդրե Սպայթ Մկրտչյան (Հայաստան), թեթև հարձակվող՝ Մեթյու Մադոյան (Հայաստան), ծանր հարձակվող՝ Օմար Իդելբի (Սիրիա), կենտրոնական՝ Հասան Ալիակբարի (Իրան), MVP-ն բաժին հասավ իրանցի Սինա Վահեդիին:

Մրցանակակիրներին պարգևատրեցին ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը և SADA ընկերության մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը:

Մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.

 Հիշեցնենք, որ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խմբային մրցաշարում մեր ազգայինի մրցակիցներն են Սան Մարինոյի և Ջիբրալթարի բասկետբոլիստները:

Հավատանք մեր գուլիվերների հաջողությանը:

 

Այլ նորություններ