Համաճարակի տարածման այս օրերին աշխարհի գիտնականները մարդկությանն անընդհատ հիշեցնում են սոցիալական տարածության կարևորությունը։ Այն հանդիսանում է կորոնավիրուսի տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:
Նույնիսկ սպորտով զբաղվելու ժամանակ ,առավոտյան վազք, մարզումներ անցկացնելիս խորհուրդ է տրվում պահպանել հեռավորություն։
Պետք է հիշել , որ շարժման ընթացքում, հատկապես մեծ ծանրաբեռնվածության ժամանակ, մարդը սովորաբար շատ ավելի ակտիվ է շնչում, և թքի ու լորձաթաղանթի միկրոմասնիկների << ամպը >> ավելի հեռու է տարածվում: Որքան բարձր է մարդու շարժման արագությունը, այնքան ավելի են տարածվում դրանք :
Բելգիացի և հոլանդացի գիտնականները նույնիսկ հատուկ թեստ են անցկացրել ՝ որոշելու միկրոմասնիկների տարածումը՝ կախված շարժման արագությունից: Հետազոտության հեղինակը աէրոդինամիկայի պրոֆեսոր Բերտ Բլոկեն է։
Պատկերում տեսնում ենք վազորդներ, որոնք շարժվում են 10 կմ միջին արագությամբ: Նրանց շուրջ տարբեր մասնիկներից բաղկացած << ամպ >> է ձևավորվում։ Դրանք տարբերվում են իրենց քաշով: Այսպես , կարմիրները ամենածանրն են , դրանք ավելի արագ են կարգավորվում, քան դեղին, կանաչ և կապույտ մասնիկները: Հենց այս << թեթևներն >> են ներկայացնում ամենամեծ վտանգը, քանի որ նրանք վազորդի << հետևից >> օդում երկար ժամանակ են մնում:
Հաշվի առնելով այս տվյալները, գիտնականները պարզել են տարածություն պահպանելու հեռավորության չափերը։ Նորմալ արագության քայլքի դեպքում ՝ մինչև 5 մետր, դանդաղ վազքի կամ հեծանվավազքի պարագայում ՝ մինչև 10 մետր և արագ վազքի ժամանակ՝ մինչև 20 մետր։
Սրանք լաբորատոր արդյունքներ են, որոնց տրամաբանությունը պարզ է։
Պահպանեք անվտանգության կանոնները և մնացեք առողջ։