ՇՈՊԵՆՅԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ

10:37 - 04 Հոկ, 2022

Լեհաստանում տեղի է  ունեցել  Եվրոպական  խաղերի  խորհրդանիշ դրոշի հանձնման արարողությունը՝  « Մենք միասնական ենք » կարգախոսի ներքո: 

Եվրոպական օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) նախագահ Սպիրոս Կապրալոսը, լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործության հնչյունների ներքո,  դրոշը պաշտոնապես հանձնել է  կազմակերպիչներին:

ԵՕԿ-ի դրոշը  փոխանցվել է երրորդ խաղերը հյուրընկալող Կրակովի և Մալոպոլսկայի բարձրաստիճան ներկայացուցիչներին։ 

Արարողությանը ներկա են  եղել  ամառային այդ միջոցառումը համակարգող հանձնաժողովի նախագահ,  ԵՕԿ-ի գործկոմի անդամ,  Հասան Արատը, Լեհաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ և ԵՕԿ-ի գործկոմի անդամ Անջեյ Կրասնիցկին,  կազմկոմիտեի նախագահ Մարչին Նովակը։ 

Կապրալոսը իր խոսքում  երախտագիտություն է հայտնել  Կրասնիցկուն և նրա թիմին՝ համավարակի պարագայում նախապատրաստական  քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար: Նա  հույս է հայտնել , որ խաղերը կդառնան միասնության հզոր խորհրդանիշ: 

Կրասնիցկին իր հերթին  ասել է,  որ պատմական պահ է Լեհաստանի օլիմպիական հանրության և եվրոպական օլիմպիական ընտանիքի համար:

Հասան Արատը հավելել է, որ 2023թ. Եվրոպական խաղերը կներառեն ավելի շատ օլիմպիական որակավորման միջոցառումներ, քան նախորդները և կծառայեն որպես ցատկահարթակ՝  Փարիզում  2024թ. կայանլիք օլիմպիական խաղերի համար: 

Արարողությանը նախորդել է «  Տուրիս » ակումբում տեղի ունեցած գալա ընթրիքը, որտեղ Հին Օլիմպիայի քաղաքապետ Ջորջ Գեորգիոպուլոսը հուզիչ ելույթ է ունեցել:

2023թ. Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 21-ից՝ հուլիսի 2-ը։  Մարզահանդեսը կհյուրընկալի շուրջ 8000 մարզիկ - մարզուհիների:

Այլ նորություններ