ՀԱՃԵԼԻ ՎԵՐԱԴԱՐՁ

11:27 - 28 Հուն, 2024

Կոսովոյի Պրիշտինա քաղաքում շարունակվում է Եվրոպայի փոքր երկրների կանանց բասկետբոլի առաջնությունը:Խմբային մրցաշարի վերջին խաղում հայ մարզուհիները,  դժվարին պայքարում, 45 : 43 հաշվով հաղթեցին Անդորրայի ներկայացուցիչներին: Մեր թիմի կազմում ամենադիպուկը Քրիստինա Կեպենեկյանն էր, որը վաստակեց  18 միավոր:

Հաղթանակը հույս է ներշնչում , որ  Հայաստանի բասկետբոլիստուհիները 5-8-րդ տեղերի համար մարտական տրամադրությամբ կելնեն ասպարեզ և կուրախացնեն մարզասերներին:

Մեր պատվիրակների հաջորդ հանդիպումները նշանակված են հունիսի 29-ին և 30-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ  կանանց հավաքականը 14 տարի  առաջ է լուրջ հաջողության հասել  Եվրոպայի ստուգատեսում, երբ  Երևանում  գրավեց պատվավոր երկրորդ տեղը: Դրանից հետո կանանց թիմը անկում ապրեց և միայն մարզաձևի համապետական ֆեդերացիայի նպատակային աշխատանքի շնորհիվ հավաքական ձևավորվեց ու հայտավորվեց եվրոպական ստուգատեսում:

Այլ նորություններ