Տաշքենդը ընտրվել է բռնցքամարտի աշխարհի 2023թ. առաջնության մրցավայր: Այս մասին հայտարարել է մարզաձևի միջազգային ասոցիացիայի (AIBA) ղեկավար Ումար Կրեմլյովը: Նա վստահ է, որ մրցաշարը կանցկացվի կազմակերպական բարձր մակարդակով, երկրպագուների աջակցությամբ և դիտարժան մենամարտերով:
Աշխարհի վերջին առաջնությունը տեղի է ունեցել Եկատերինբուրգում՝ 2019 թվականին: