ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՝ ՏԻՐԱՆԱՅՈՒՄ

12:37 - 14 Ապր, 2022

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) ընտրական  համաժողովը կանցկացվի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ այս տարվա հունիսի 25 – 26 –ը, հայտնում է  կազմակերպության  պաշտոնական կայքը։ 

Կոնգրեսն անցկացնելու իրավունքին հավակնել է  տասը երկիր։ Քվեարկությանը մասնակցել են IWF-ի գործկոմի անդամները:

Նշվում է, որ Տիրանան չեզոք միջավայր կապահովի առաջիկա ընտրությունների համար, քանի որ երկրի ծանրամարտի ազգային ֆեդերացիան ընտրություններին թեկնածուներ չի առաջադրել։ 

Ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մայքլ Իրանին ասել է, որ իրենց համար կարևոր իրադարձություն է կոնգրեսի անցկացումը: Անցյալ տարի միջազգային օլիմպիական կոմիտեի գործընկերները խնդրել են  լուծել երեք խնդիր. նախ՝  բարեփոխել սահմանադրությունը, որն արդեն  ավարտված է: Երկրորդ՝ մարզաձևը մաքրել դոպինգից: Պետք է նշել , որ Տոկիոյի օլիմպիական խաղերում հակադոպինգային կանոնների խախտման դեպքեր չեն եղել։ Եվ վերջինը ՝  ընտրություններ:

 

Այլ նորություններ