ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀՀ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԸ

12:37 - 16 Փետ, 2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվեց աթլետիկայի միջազգային մրցաշար: Հայաստանից հանդես եկան վազորդներ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը և երևանցի Գայանե Չիլոյանը:

Սպասելիքները գերազանցեց Երվանդը, որը 1500 մետրն անցավ 3. 40, 89 վայրկյանում: Արդյունքը, հիրավի, բարձր է, մանավանդ, որ նա ընդամենը շաբաթներ առաջ, ստույգ ՝ հունվարի 28 –ին,  800 մետրը հաղթահարեց բավականին համեստ՝ 1. 56, 9 ցուցանիշով:

Բերգրադյան վազքուղում պատվասեր գյումրեցու ցույց տված ժամանակը գրանցվեց որպես Հայաստանի նոր ռեկորդ, իսկ մեկնարկի ելած տասը մրցակիցների պայքարում ՝ երկրորդ մրցանակակիր: Նրանից առաջ անցավ միայն  տեղացի Էլզան Բիբիչը / 3. 39, 16 /:

Կանանց 60մ. պայքարին մասնակցեց Գայանեն, որը 16 մրցակցուհիների մրցավեճում 7, 68 վայրկյանով ճանաչվեց  . . . 15 –րդը: Ի դեպ, մեր մարզուհին 4 – 5 տարի առաջ նշած տարածությունում գրանցում էր 7, 56 վրկ, ժամանակ: Բելգրադում հաղթող ճանաչվեց բրիտանացի Դինա Աշերսմիդթը / 7 , 13 վրկ /:

Այլ նորություններ