Երևանցի Լիլիթ Պողոսյանը օրերս մասնակցեց Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված բադմինթոնի միջազգային ավանդական` թվով չորրորդ մրցաշարին: Հայտավորված էին 66 աղջիկ և 98 տղա: Լիլիթ Պողոսյանը տպավորիչ խաղ ցուցադրեց և խառը զուգախաղերում ազգությամբ մալթացի Մեթյու Աբելայի հետ գրավեց երրորդ տեղը: Մինչ այս, միմյանց անծանոթ հայ - մալթական երկյակը առաջին անգամ միասնական մրցելույթ ունեցավ: Մենախաղերում և զուգախաղերում Լիլիթը մրցանակակիր չդարձավ:
2017 թվականի սեպտեմբերի 1-ից Լիլիթը մեկնել է Դանիա և Հոլբեգ քաղաքում գործող եվրոպական երկրների շնորհալի բադմինթոնիստների մարզական ճամբարում է շարունակում պարապմունքները: Այնտեղ նա կկատարելագործվի երեք տարի: Այդ ընթացքում կենտրոնի սաները պարբերաբար մասնակցում են նաև միջազգային մրցաշարերի:
ՀԱՕԿ լրատվական բաժին