Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվեց երիտասարդ սուսերամարտիկների աշխարհի գավաթի խաղարկությունը:
96 մասնակիցների թվում էր մեր երկիրը ներկայացրած խոցասուսեր զենքաձևի հավաքականը: Մարտուղյակ ելան Գագիկ Դավթյանը, Գրիգոր Մնացականյանը և Ալիկ Նավասարդյանը:
Գխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանը չի դժգոհել իր սաներ Գագիկ Դավթյանից և Գրիգոր Մնացականյանից , որոնք դրսևորել են մարտունակություն, իրենց հաշվին մի շարք հաղթանակներ են գրանցել և զբաղեցրել են հաջորդաբար 21֊րդ ու 30֊րդ հորիզոնականները: