ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱՎԱՐ ՍԵՄԻՆԱՐ

10:41 - 29 Ապր, 2020

Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ  ապրիլի 28 –ին  SPORTCAMP & MORE տեղեկատվական - կրթական ծրագրի շրջանակներում անցկացվել է  հեռավար սեմինար –քննարկում ՝ << Մարզիկների իրավունքները >> թեմայով  ։Այն վարել է  ուկրաինացի սպորտային իրավաբան Եվգենի Պրոնինը։

Միջոցառմանը  մասնակցել են  Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Էստոնիայի, Ադրբեջանի,Ղազախստանի   և Հայաստանի  ներկայացուցիչները:  

1 , 5 ժամվա ընթացքում   հիմնականում արծարծվել են   մարզիկների, մարզիչների  իրավունքներին առնչվող  բազմաթիվ հարցեր։Հատկապես կարևորվել է ֆեդերացիաների հետ կնքվող  երկկողմ պայմանագրերի խնդիրը / մարզիկների, մարզիչների, բժիշկների և հավաքականների այլ պատասխանատու անձանց  հետ/ ։ Հարցը  հատկապես վերաբերում է աշխատավարձերին , թոշակներին և պարգևավճարներին։ Երկկողմ իրավական փաստաթուղթը անչափ կարևոր է , հետագայում  լուրջ հետևանքներից խուսափելու համար։

Հայաստանից վեբինար-քննարկմանը   մասնակցել են բռնցքամարտի, ծանրամարտի և սուսերամարտի  հավաքականների  մի շարք ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել  Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, օլիմպիական չեմպիոն  Սերգեյ Բուբկան։

 

 

 

Այլ նորություններ