Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը պարգևատրվել է Հունաստանի բարձրագույն պարգև Ֆենիքսի շքանշանով: Բախը նման պատվի է արժանացել օլիմպիզմի արժեքներն ու սկզբունքներն օրինակելի կերպով պահպանելու համար: Հանդիսավոր արարողությունն Աթենքում տեղի է ունեցել Հունաստանի նախագահի նստավայրում, որտեղ Թոմաս Բախին պատվավոր շքանշանը հանձնել է երկրի ղեկավար Պրոկոպիս Պավլոպուլոսը:
«Հատկապես շոյված եմ, որ այս պարգևին արժանացել է նաև ՄՕԿ-ի հիմնադիր Պյեր դե Կուբերտենը: Հունաստանն աշխարհին պարգևել է 2 կարևոր բան. ավելի քան 2500 տարի առաջ այստեղ ծնվել են ժողովրդավարությունն ու Օլիմպիական խաղերը: Երջանիկ եմ, որ դրանք հասել են մինչև մեր օրեր»,- ասել է Թոմաս Բախը: