Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են երկրորդ Եվրոպական խաղերը:
Մրցումային չորրորդ օրը պայքարի է դուրս եկել բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը:
Մեր մարզուհին ընդգրկված է A խմբում:
Առաջին խաղում Պողոսյանը պարտվեց Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային՝ 0։2 (8։21, 6։21)։ Հունիսի 25-ին Լիլիթ Պողոսյանը մրցելու է Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ: