Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո Օլիմպավանի լողավազանում կայացել է լողի հերթական մրցաշարը, որին այս անգամ մասնակցել է աննախադեպ թվով՝ մոտ 400 երեխա: Արդեն ավանդական դարձած այս մրցաշարը նպատակ ունի երեխաների մեջ սերմանել ոչ միայն առողջ ապրելակերպի, այլև պայքարելու և հաղթելու գաղափարը: