Մայրաքաղաքի Օլիմպավանում ուսումնմարզական հավաք են անցկացնում Հայաստանի բասկետբոլի տղաների և աղջիկների պատանեկան հավաքականները: Նրանք նախապատրաստվում են Եվրոպայի առաջնություններին:
Մինչև 16 տարեկան տղաների հավաքականը С դիվիզիոնի B ենթախմբում կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի թիմերի հետ:
Հանդիպումները կկայանան հուլիսի 19-27-ը՝ Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
Նույն տարիքային խմբի աղջիկների հավաքականը A ենթախմբում, հուլիսի 18 – 23 –ը Անդորրայում կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի պատվիրակների հետ:
Մինչև 18 տարեկան մեր մարզուհիները C դիվիզիոնի B ենթախմբում կհանդիպեն Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Խաղերը տեղի կունենան օգոստոսի 1- 6-ը՝ Ալբանիայի Դուրես քաղաքում: