Ներկայացվել են Տոկիո-2020-ի անձնակազմի և կամավորների համազգեստները

11:54 - 22 Հուլ, 2019

Տոկիո-2020 Օլիմպիական  և Պարալիմպիկ Խաղերի Կազմկոմիտեն ներկայացրել է ավելի քան 110,000 անդամից կազմված անձնակազմի և կամավորների համազգեստերը, որոնք Խաղերի ընթացքում կողջունեն և կաջակցեն հանդիսատեսին, մարզիկներին և մյուս այցելուներին:

Համազգեստները պատրաստված են «շնչող» կտորից, որը նաև պաշտպանում է շոգից: Դրանք նաև ջրակլանող են և շուտ չորացող: Իսկ ջերմաստիճանի բարձրանալու դեպքում տաբատը կարող է դառնալ շորտեր: Համազգեստի կտորը պատրաստված է վերամշակված պոլիեսթերից և բուսական հումքից: Իսկ համազգեստի կոշիկները ներկված են հատուկ ներկով, որի համար օգտագործվել է մինիմալ քանակությամբ ջուր:

Համազգեստները երկու տեսակի են` նախատեսված քաղաքային և սպորտային կամավորների համար: Քաղաքային կամավորների համազգեստը Տոկիո-2020-ի վանդակավոր խորհրդանիշի կրկնօրինակն է: Դրա մուգ կապույտ և սպիտակ նախշերը հեշտ ճանաչելի կդարձնեն կամավորներին Տոկիոյի փողոցներում: Սպորտային կամավորների համազգեստի վրա նույնպես պատկերված է Խաղերի խորհրդանիշը:

Համաձայն Տոկիո-2020-ի կարգախոսի` «միասնություն բազմազանության մեջ»` համազգեստն այնպես է նախագծված, որ այն կարող են կրել տարբեր սեռերի, տարբեր տարիքի և ֆիզիկական կառուցքվածքի մարդիկ:

Չնայած քաղաքային և սպորտային համազգեստերը տարբերվում են, դրանք ունեն նմանություններ՝ ցույց տալու անձնակազմի բոլոր անդամների և կամավորների միասնությունը:

 

Այլ նորություններ