ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը:
100 ուժեղագույնների մեջ տեղ են գտել Հայաստանի երեք շախմատիստներ: Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 32-րդ, Հայկ Մարտիրոսյանը՝ 80-րդ և Շանթ Սարգսյանը՝ 87-րդ հորիզոնականը:
Կանանց աղյուսակի առաջատարը չինուհի Հոու Յիֆանն է: Այստեղ նույնպես մեր երկիրն ունի երեք ներկայացուցիչ: Էլինա Դանիելյանը 37-րդն է, Աննա Սարգսյանը՝ 77-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 93-րդը: