Հնդկաստանի Չենայ քաղաքում հուլիսի 29 –ին կսկսվի շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արման Փաշիկյանը թիմ է ընդգրկել Գաբրիել Սարգսյանին, Հրանտ Մելքումյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին , Սամվել Տեր-Սահակյանին և Մանուել Պետրոսյանին:
Զավեն Անդրիասյանի գլխավորած կանանց ընտրանիում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: