ԴՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

12:05 - 30 Հոկ, 2020

ՄՕԿ –ի  << Լոս Անջելես - 2028 >> ամառային օլիմպիական խաղերի   հանձնաժողովը  երկօրյա առցանց նիստի ընթացքում անդրադաձել է  նախապատրաստական աշխատանքներին։  Քննարկվել են միջոցառման առաքելության, մրցավայրերի, կոմերցիոն ծրագրերի  և այլ հարցեր։

ՄՕԿ-ի ղեկավարությունը  դրական է գնահատել նախնական  աշխատանքների ընթացքը ՝  համավարակի պայմաններում։ Նշվել է, որ մարզաշխարհը  ճկունություն ու նորարարություն  է  դրսևորել  նոր իրավիճակում։ LA-28 անվանումով նախագիծը   առաջնորդվում  է բացառապես << Օլիմպիական օրակարգ -  2020 >> -ի ռազմավարաական ծրագրերով։

Կազմկոմիտեն  դեռևս սեպտեմբերին էր ներկայացրել   խաղերի պաշտոնական խորհրդանիշը: 

Արժե հիշել,  որ Լոս Անջելեսը  հայտ էր ներկայացրել   2024 –ի խաղերն անցկացնելու համար։ Սակայն նախապատվությունը տրվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին։ ՄՕԿ –ը  իր հերթին 160 միլիոն  դոլար կվճարի այն բանի համար , որ Լոս Անջելեսը  համաձայնել է  2024- ի  հայտը ետ վերցնել, իսկ գումարը  կծախսվի քաղաքի  սպորտի զարգացման և  5,3 միլիարդ դոլարի արժողությամբ խաղերի կազմակերպման համար։

Լոս Անջելեսը երրորդ անգամ կհյուրընկալի օլիմպիական խաղեր։ Մինչ այս ընդունել է 1932 –ին, ապա՝ 1984 –ին։

Այլ նորություններ