ՄՕԿ – Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

11:07 - 10 Հուն, 2024

Բուխարեստում ավարտվեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի / ԵՕԿ / 53-րդ գլխավոր ասամբլեան:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը իր եզրափակիչ խոսքում ասել է,  որ անհամբերությամբ է   սպասում  Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկին: Նա նշել է, որ առաջիկա ամառային   մարզահանդեսը  խոստանում է միավորել ողջ աշխարհը՝  խաղաղ մրցակցության պայքարում և  առաջինը կլինի 2020թ.  օլիմպիական օրակարգի սկզբունքներին համապատասխան։

ՄՕԿ –ի ղեկավարը  հայտարարել է,  որ կուզենար օլիմպիական խաղերում  ավելի շատ բացօթյա մրցումներ տեսնել, այնպիսի վայրերում և տարածքներում,  որտեղ ժողովուրդն է։ Դա, հիրավի, երիտասարդական միջոցառում կլիներ՝  նոր մարզաձևերով:  

Պետք է փաստել,  որ փարիզյան ստուգատեսը  գենդերային ՝ մարզիկ – մարզուհիների քանակի հավասարության առումով  առաջինը կլինի:  

Թոմաս Բախը մի շարք պաշտոնական հանդիպումեր է ունեցել, որոնցում  քննարկվել են  Փարիզ – 2024, ինչպես նաև 2027թ. կայանալիք Եվրոպական   խաղերին, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակին, կրթության և առողջապահության ոլորտում սպորտի դերին վերաբերող հարցերը:

Այլ նորություններ