Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի չորրորդ փուլում խաղացվել են արագ շախմատի 4-ից 6-րդ տուրերը:
Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, վեց պարտիաներից հետո 7 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը: Չորրոդ տուրում մեր շախմատիստը ոչ-ոքի է խաղացել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի հետ:
Չորրորդ տուրի արդյունքները. Նավարա-Կարյակին՝ 1:0, Դոմինգես-Լե Կուանգ Լյեմ՝ 1:0, Արոնյան-Կասպարով, Նակամուրա-Կարուանա, Նեպոմնյաշչի-Անանդ՝ ոչ-ոքի:
Հինգերորդ տուր. Լե Կուանգ Լյեմ-Արոնյան՝ 1:0, Կարուանա-Դոմինգես՝ 1:0, Կասպարով-Նեպոմնյաշչի՝ 0:1, Անանդ-Նավարա՝ 1:0, Կարյակին-Նակամուրա՝ ոչ-ոքի:
Վեցերորդ տուր. Արոնյան-Կարուանա՝ 1:0, Նավարա-Նակամուրա՝ 0:1, Նեպոմնյաշչի- Լե Կուանգ Լյեմ, Անանդ-Կասպարով, Դոմինգես-Կարյակին՝ ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը վեց տուրից հետո. 1. Յան Նեպոմնյաշչի՝ 8 միավոր, 2-5. Ֆաբիանո Կարուանա, Լե Կուանգ Լյեմ, Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա՝ 7-ական, 6. Լենյեր Դոմինգես՝ 6, 7-9. Սերգեյ Կարյակին, Գարի Կասպարով, Վիշվանաթան Անանդ՝ 5-ական, 10. Դավիթ Նավարա՝ 3:
Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի