Դասակարգման նոր աղյուսակը

10:25 - 01 Փետ, 2019

Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 2767 միավորով 10 –րդ տեղն է զբաղեցնում շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) համաշխարհային դասակարգման նոր աղյուսակում: Մեր գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 91-րդը:

Աղյուսակը  գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը  / 2845 միավոր /: Նրան հաջորդում է ամերիկացի  Ֆաբիանո Կարուանան  / 2828 /, իսկ  առաջին եռյակը եզրափակում է չինացի Դին Լիժենը / 2812 /:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ