Lindores Abbes Rapid Challenge շախմատի առցանց մրցաշարում երևանցի Լևոն Արոնյանը չորս տուրից հետո 2 միավորով ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ բաժանում է 6 – 7 –րդ տեղերը։ Արոնյանը հաղթել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, պարտվել Մագնուս Կարլսենին, ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի և չինացի Դին Լիրենի հետ։
Երեքական միավորով մրցաշարի առաջատարներն են նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլին Սոն եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը։
Այսօր կխաղարկվի ևս չորս տուր։