Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց Հունաստանի թիմին:
Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարան սպիտակ խաղաքարերով: Սերգեյ Մովսեսյանը պարտվեց, իսկ Հրանտ Մելքումյանը չորրորդ խաղատախտակի առջեւ կարողացավ պահպանել ոչ-ոքի արդյունք: