Աշոցքում հունվարի 26 –ին և 27 –ին տեղի կունենա դահուկային սպորտի փառատոն: Տղամարդիկ կմրցեն 2 կմ, իսկ կանայք ` 1 կմ մրցատարածությունում: Մրցումներ կկազմակերպվեն նաև երեխաների համար: Մասնակցությունն անվճար է, իսկ մրցանակակիրները կստանան նվերներ:
Միջոցառումը տեղի է ունենալու Եվրամիության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Նշած կազմակերպության ֆինանսական օգնությամբ կառուցվել է և մեկնարկի օրը պաշտոնապես կհայտարարվի Աշոցքի դահուկային սպորտի կենտրոնի բացումը: Նորակառույցն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Սպասվում է, որ փառատոնին ներկա կլինի նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ՀԱՕԿ լրատվական բաժին