ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ , ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

11:37 - 23 Մար, 2023

Հայաստանի ութ բռնցքամարտիկներ կմասնակցեն  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում   մարտի 28 –ին սկսվող  միջազգային մրցաշարին:  Այդ ստուգատեսը  կարևորվում է հատկապես մարզիկների մրցափորձը հարստացնելու առումով:  Այս մասին զրույցի ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը և հավելեց , որ թիմն   այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում  Երևանի  Օլիմպավանում:

Բելգրադի ստուգատեսին կհաջորդեն  ևս երկու հավաքներ, որից հետո մեր ընտրանին կմեկնի  Տաշքենդ, որտեղ  մայիսի 1 – 14 –ը տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Նշենք, որ Տաշքենդի ռինգում չեն խաղարկվի  Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր:

Այլ նորություններ