ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔ

11:37 - 05 Դեկ, 2023

Երևանին հրաժեշտ տվեցին բռնցքամարտի աշխարհի ավագ տարիքի պատանիների առաջնության մասնակիցները:

- Հյուրերը մեր երկրից մեկնեցին անմոռանալի հուշերով, - զրույցի ժամանակ ասաց ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի դասախոս, ՀՀ կրտսեր տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Արթուր Մելքումյանը: - Բոլորը տպավորված էին մեր ժողովրդի հյուրընկալ վերաբերմունքից: Մայրաքաղաքի տեսարժան, հրապուրիչ վայրերը, ճարտարապետական կոթողները և մանավանդ մրցաշարի՝ սպասելիքները գերազանցած  կազմակերպական աշխատանքները մեծ գոհունակություն պատճառեցին  նրանց: Այս, և դրական այլ գործերի մասին, հյուրերը խոսում էին ամենուրեք: Ինչ վերաբերում է մարզական կողմին, ասեմ, որ մեր  հավաքականը նույնպես գերազանց գնահատականի է արժանի:

ՀՀ վաստակավոր մարզիչ Աշիկ Գրիգորյանի  գլխավորությամբ, թիմը նախապատրաստական բովանդակալից փուլերով անցավ. ուսումնամարզական հավաքներ, մրցաշարեր և այդ ամենը նաև արտերկրում: Պատահական ոչինչ չի լինում և թիմային պայքարում մերոնց գրաված երկրորդ տեղը միանգամայն օրինաչափ է: Իսկ պատվո պատվանդանին կանգնեցին չեմպիոնի պատվին արժանացած  75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը, 60 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը և 48 կգ քաշային  Վաղարշակ Քեյանը,  փոխչեմպիոններ՝  60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 46 կգ քաշային Առնո Դարչինյանը, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը,  52 կգ քաշային Արեն Խառատյանը, 70 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը և բրոնզե մեդալակիր,  + 80կգ քաշային  Տիգրան Խաչատրյանը:

Նման արդյունքի տարիքային բոլոր խմբերում մեր որևէ հավաքական երբևէ չի հասել: 

Արժե ներկայացնել նաև մեդալակիր ունեցող երկրների ցանկը.

Նշենք, որ եզրափակիչ ՝ վճռական մենամարտերի ընթացքին հետևեց և 50 կգ քաշային կարգի  մրցանակակիրներին պարգևատրեց  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

Հայաստանի մարզասերների անունից ՀԱՕԿ –ը շնորհավորում է մեր անզուգական հավաքականին, մարզիչներին, մարզաձևի հանրապետական ֆեդերացիային  և,  իհարկե, հերթափոխի կանգնած մրցանակակիրներին ու նրանցից ակնկալում նորանոր հաջողություններ:

 

 

Այլ նորություններ