ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ

13:42 - 04 Մար, 2021

<< Տոկիո – 2020 >> -  ին արտասահամանցի հանդիսականների ներկայության մասին  որոշումը կկայացվի մարտի կեսերին: Այս մասին հայտնել է  օլիմպիական և պարալիմպիկ խաղերի  պատասխանատու նախարար Թամայո Մարուքավան: Նա նաև նշել է , որ մրցասպարեզներում տեղացի  հանդիսականների թույլատրելի քանակի հարցը կլուծվի մինչև ապրիլի վերջ: 

Կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն իր հերթին լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար օտարերկրյա հանդիսատեսի հետ հարցը լուծել մինչև մարտի 25-ը, երբ  կսկսվի  օլիմպիական կրակի փոխանցավազքը:

Ճապոնացիների ավելի քան 90% -ը կարծում է, որ խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի կամ նվազագույն թվով մարզասերների ներկայությամբ: Դա   Yomiuri  թերթի հարցման  արդյունքն է։

Այլ նորություններ