Այսօր հայտնի դարձան 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները.
Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Լեւոն Արոնյան, Գրիգոր Մխիթարյան, Մաքսիմ Մանուկյան, Հովհաննես Բաչկով, Սիմոն Մարտիրոսյան, Էդգար Ստեփանյան, Արթուր Թովմասյան, Տիգրան Կիրակոսյան:
Նախորդ տարիների համեմատ լավագույն մարզիկներին ընտրելու ընթացակարգն այս տարի փոխվել է։ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հիմնական սկզբունքներից են սպորտի բարձրագույն նվաճումները եւ Հայաստանի հանրահռչակման գործում ունեցած ներդրումը։
Դեկտեմբերի 11-ից SMS հաղորդագրության միջոցով քվեարկեց հանրությունը, իսկ այսօր տասը լավագույնների իրենց տարբերակները ներկայացրին հավատարմագրված մարզական լրագրողները։ Առաջին անգամ հանրությունը հավատարմագրված լրագրողների հետ միասին մասնակցեց Հայաստանի տասը լավագույնների ձեւավորմանը։ Համաձայն նոր կանոնակարգի, Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում դասակարգում չկա՝ բոլորն էլ հաղթող են: