Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ երկրորդ գյումրեցին այսօր հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
109 կգ քաշային կարգում հանդես եկող մեր Պետրոս Պետրոսյանը և Սամվել Գասպարյանը մրցահարթակ էին ելնում պոկում և հրում վարժությունների վերջնամասում: Ու մերոնք արդարացրին սպասելիքները:
Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ / 165կգ + 214 կգ / արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Սամվել Գասպարյանը չեմպիոնական պատվանդանին կանգնեց երկամարտի 395 կգ –ով / 175 կգ + 220կգ /:
Պարգևատրության արարողությանը մասնակցեց նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Այսպիսով, չորրորդ ոսկե մեդալը գրանցվեց Հայաստանի հավաքականի օգտին և մեր թիմը ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը:
ՄՀՀ –ում արդեն սկսվել է 87 կգ քաշային կանանց պայքարը: Մասնակցում են նաև մեր երկրի ներկայացուցիչներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը: