ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

11:37 - 29 Հուն, 2021

Եվրոպայի  օլիմպիական կոմիտեն (ԵՕԿ) և եվրոպական մարզական հեռարձակման ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Փաստաթղթի համաձայն  կողմերին կթույլատրվի  կազմակերպել Լեհաստանում  2023թ. անցկացվելիք  Եվրոպական երրորդ  խաղերի  հեռարձակման բացառիկ իրավունքը: Մարզահանդեսի անվճար լուսաբանումը երաշխավորվում է հասանելի ալիքներով: 

- Համաձայնագիրը կնպաստի Եվրոպական խաղերի գովազդին և  լսարանի ավելացմանը - ասել է կազմակերպության  նորընտիր նախագահ Սպիրոս Կապրալոսը:  - Ապագայում EOC- ի համար ավելի հեշտ կլինի գտնել  մրցումների կազմակերպիչներին: 

Նշվում է, որ հեռարձակումները դրական ազդեցություն կունենան,  մեծ հետաքրքրություն կառաջացնեն  մայրցամաքի գլխավոր մարզահանդեսի նկատմամբ  և մեծ օգուտ կբերեն  բոլոր 50 ազգային օլիմպիական կոմիտեներին: Հնարավորություն կտրվի երկրպագուներին ցուցադրել այնպիսի  մարզաձևեր, որոնք սովորաբար դուրս  են  մնում հեռուստատեսության ուշադրությունից: Հատկապես կարևոր է այն  հանգամանքը, որ եվրոպական խաղերում կխաղարկվեն <<  Փարիզ- 2024 >> մարզահանդեսի  ուղեգրեր: 

 

Այլ նորություններ