Այսօր կայացած ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2017/2018 թթ. խաղարկության որակավորման փուլի մեկնարկային խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ն ընդունեց Անդորրայի «Սանտա Կոլոմա»-ին եւ հաղթեց 1:0 հաշվով:
39-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ «Ալաշկերտ»-ի սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին Անդորրայում:
Լուսանկարը` «Ալաշկերտ» ՖԱ մամուլի ծառայության