Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները մեկնել են Սերբիա, որտեղ կմասնակցեն Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:
Ազատ ոճի հավաքականը մրցատեղի է մեկնել ընտանու ավագ մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությմբ, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներին այնտեղ կուղեկցի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:
Ազատ ոճայիններից Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ):
Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է հետևյալ կազմով՝ Ռոման Ամոյան (59 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Արթուր Շահինյան (85 կգ) և Էդգար Խաչատրյան (130 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանի համար ուղեգիր արդեն նվաճել են Միհրան Հարությունյանը և Արթուր Ալեքսանյանը, իսկ ազատ ոճայինների միակ ուղեգիրը նվաճել է 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:
Մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում:
ՀԱՕԿ լրատվության բաժին