Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) << Միլան-Կորտինա 2026 >> ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը համակարգող հանձնաժողովը առաջին աշխատանքային այցն է կատարել Միլան:
Կազմկոմիտեն ներկայացրել է նախապատրաստական գործընթացը:
ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը առաջիկայի համար սահմանել է մի քանի առաջնահերթություններ. ներքին գործընկերության ծրագրի ընդլայնում, բյուջեի պարզեցում, անցկացման վայրի նախապատրաստություն, կազմկոմիտեի թիմի ուժեղացում:
Համատեղ առաջին հանդիպման ժամանակ տեղի են ունեցել մի շարք կառուցողական քննարկումներ:
Եռօրյա այցի շրջանակում հանձնաժողովի անդամները եղել են համապատասխան ենթակառույցներում, մարզավայրերում, ծանոթացել են առկա պայմանններին:
Շրջայց են կատարել օլիմպիական ավանում , հայտնի << Սան Սիրո >> մարզադաշտում, որտեղ տեղի կունենա ձմեռային խաղերի բացման արարողությունը, հեռարձակման միջազգային և մամուլի կենտրոնում, կազմկոմիտեի շտաբ- բնակարանում և այլն:
Կազմակերպիչները օգտվում են ՄՕԿ –ի << 2020+5 օլիմպիական օրակարգի >> ռազմավարական ծրագրերից:
2026թ. ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 6- 22-ը, իսկ պարալիմպիկը ՝ մարտի 6- 15-ը։