Այսօր ՝ մայիսի 14 –ին միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / գործկոմը հեռավար նիստ կանցկացնի։ Դրանք սովորաբար տևում են երկու-երեք օր, սակայն այս անգամ բոլոր հարցերը կքննարկվեն մեկ օրում։ Օրակարգում << Տոկիո – 2020 >> -ի հետաձգման հետևանքների, կորոնավիրուսի համաճարակի, ֆինանսական կորուստների, հակադոպինգային ծրագրերի, հեռարձակողների համաձայնագրերի, խաղերի նախապատրաստության և այլ հարցեր են ընդգրկված։