Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ, էջմիածինցի 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը գերազանց պատրաստականություն դրսևորեց: Նա պոկեց 128 կգ, հրեց 147 կգ և երկամարտի 275 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումն ու ոսկե մեդալը: Սերյոժան ամբողջ 5 կգ-ով առաջ անցավ երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակ Ալ Մարզուքից:
Նշենք, որ Հայաստանից առաջինը մրցահարթակ ելած 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը գրավել է 7-րդ տեղը։