Արագ շախմատի ԱԱ. Էլինա Դանիելյանն ուժեղագույնների տասնյակում է

23:30 - 28 Դեկ, 2017

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Մեկնարկին մասնակցած 134 շախմատիստները, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչները, խաղացին 15 տուր:

Կանանց մեկնարկին հայտավորված էր 100 մասնակից, այդ թվում հայաստանցի չորս շախմատիստուհի:

Էլինա Դանիելյան՝ 9.5 միավոր (9-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան՝ 7.5 (53), Մարիա Գեւորգյան՝ 7 (66), Լիլիթ Գալոյան՝ 5,5 (94):

Աշխարհի չեպիոնուհու կոչումը 11,5 միավորով նվաճեց Չինաստանը ներկայացնող Ցզյու Վենցյուն: Երկրորդ հորիզոնականում է նրա հայրենակցուհի Լեյ Տինցզեն՝ 11 միավոր, երրորդում՝ Էլիզաբեթ Պետցը (Գերմանիա)՝ 10,5:

Մեր գրոսմայստերները ցույց տվեցին հետեւյալ արդյունքները.

Լեւոն Արոնյան՝ 9 միավոր (29-րդ տեղ), Հրանտ Մելքումյան՝ 8.5 (42), Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան՝ 8-ական (51 եւ 56), Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան՝ 7-ական (86 եւ 91):

Հաղթող դարձավ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Նա վաստակեց 10.5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գերազանցեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին եւ Յան Նեպոմնյաշչիին:

Դեկտեմբերի 29-ին եւ 30-ին Էր-Ռիադում կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ