Մալթայում ընթանում է Եվրոպայի փոքր երկրների տղամարդկանց բասկետբոլի առաջնությունը: Խմբային մրցաշարում ՀՀ հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Մրցակիցը Սան Մարինոյի թիմն էր, որի նկատմամբ մերոնք դրսևորեցին տարածքային և խաղային առավելություն: Գրանցվեց 78:66 հաշիվը և Հայաստանի հավաքականը մտավ կիսաեզրափակիչ: Այդ փուլում մեր տղաների մրցակիցը հայտնի կդառնա այսօր կայանալիք խմբային վերջին հանդիպումներից հետո :
Ի դեպ, նախորդ խաղի օրինակով, հանդիպման արդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը ՝ 25 միավոր:
Կիսաեզրափակիչները տեղի կունենան վաղը: