ԿԺԴՀ – Ն ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

11:07 - 09 Հուն, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ հյուսիսկորեացի մարզիկները չեն մասնակցելու Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այս մասին ասել է կազմակերպության ներկայացուցիչ Մարկ Ադամսը: 

Դեռևս ապրիլին է  Հյուսիսային Կորեան հայտարարել, որ կորոնավիրուսի պատճառով  մտադիր է հրաժարվել խաղերի մասնակցությունից: Այս մասին ՄՕԿ – ԿԺԴՀ երկամսյա բանակցությունները արդյունավետ չեն եղել:

ՄՕԿ-ի գործկոմը  մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին կոչ է արել անհապաղ վերաբաշխել ԿժԴՀ-ի մարզիկների  պատկանած  ուղեգրերը:

Որոշումն ընդունվել է այն մարզիկների շահերը բավարարելու համար, ովքեր ունեն օլիմպիական վարկանիշին գրեթե հավասարազոր միավորներ:

Արժե նշել , որ Հարավային Կորեայի Հանրապետությունը  չի պատրաստվում  բոյկոտել խաղերը:

Այլ նորություններ