Քաթարի մայրաքաղաք Դոհայում այսօր մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի 43-րդ առաջնությունը: Հայաստանի հավաքականը լիարժեք կազմով է ներկայացել մրցավայր և կմասնակցի անհատական ու թիմային պայքարին: Իրենց ունակությունները կդրսևորեն Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը` բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա:
Մեր ներկայացուցիչներն իրենց ելույթները կսկսեն հոկտեմբերի 26-ից:
Աշխարհի առաջնությունը բնույթով օլիմպիական վարկանիշային ստուգատես է, որին հայտավորվել են 76 երկրների ավելի քան 500 մարզիկներ:
ՀԱՕԿ լրատվական բաժին