Ավստրալիայի նեթբոլի ֆեդերացիան մտադիր է մարզաձևը ներառել << Բրիսբեն - 2032 >> ամառային օլիմպիական խաղերում : Իսկ մեկ այլ՝ կրիկետի մեդալները հնարավոր է խաղարկվեն << Լոս Անջելես -2028 >> ում: Վերջինի նախաձեռնությանը աջակցում են Հնդկաստանի, Զիմբաբվեի, Անգլիայի և Ուելսի ազգային ֆեդերացիաները: Ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը ՄՕԿ -ին և << Լոս Անջելես - 2028 >> կազմկոմիտեին կներկայացնի հայտը: Փաստարկն այն է, որ ԱՄՆ -ում, այդ մարզաձևով զբաղվում է մոտ 30 միլիոն մարդ և աշխարհում ունի միլիարդից ավելի երկրպագու:
Կրիկետը միայն մեկ անգամ է ներկայացված եղել մոլորակի գլխավոր մարզահանդեսում ՝ 1900թ. Փարիզում կայացած խաղերին:
Սամբոյի միջազգային ֆեդերացիան նույնպես նպատակ ունի ընդգրկվել 2028թ. խաղերի ծրագրում: Հիշեցնենք, որ Տոկիոյում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի 138 -րդ նստաշրջանում որոշում է կայացվել սամբոյի լիարժեք ճանաչման վերաբերյալ: