Ռիոյում ներկայացվել է Օլիմպիական խաղերի կամավորների և աշխատակազմի համազգեստները

10:40 - 13 Մայ, 2016

Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է 31-րդ Խաղերի կամավորների և աշխատակազմի համազգեստները:

Ամառային Օլիմպիական խաղերի համազգետսները կլինեն կանաչ, դեղին, կապույտ և կարմիր գույների: Հարավային Ամերիկայի համար առաջին Օլիմպիական խաղերի աշխատակազմը բաղկացած կլինի 87.000 մարդուց: Կազմկոմիտեն մոտ 2 տարի մանրակրկիտ աշխատել է համազգեստների տեսքի, դիզայնի և որակի վրա:

Հայաստանը Խաղերի համար ունի դեռևս 22 ուղեգիր: 

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` 17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում:

 

Լուսանկարը՝ պաշտոնական կայքից

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ