Ստամբուլում անցկացվեց Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնությունը: Մասնակիցների թվում էին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Նրանցից գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500մ. տարածությունը վազեց 3, 45․55 ժամանակում, առաջինը հատեց եզրագիծը և ճանաչվեց հաղթող:
Եռացատկորդների մրցաշարում կապանցի Լևոն Աղասյանը 16.28 մ. արդյունքով գրավեց երկրորդ տեղը:
Դժգոհելու տեղիք չտվեցին վանաձորցի վազորդ Էլլադա Ալավերդյանը և արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը: Էլլադան 800 մետրը հաղթահարեց 2, 07․97 րոպեում և սահմանեց հանրապետական ռեկորդ, իսկ Գոռը՝ 15,59 մ. ցուցանիշով բարելավեց իր անձնական արդյունքը:
Հարկ է ասել, որ Երվանդ Մկրտչյանը իր հմտությունները կդրսևորի նաև փետրվարի 13-ին Բելգրադում սկսվելիք Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում։