ՀՖՖ –ն հայտնում է, որ կազմակերպության Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի 2022/2023 թթ․առաջնության եզրափակիչ երրորդ՝ վճռորոշ հանդիպումը:
«Երևան ՖԱ»-ն հաղթեց «Լեոսթանդքոյինին» 5 : 4 հաշվով:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 4 : 4 հաշվով: Ավելացված ժամանակում «Երևանը» ևս մեկ գոլ խփեց ու հաղթեց դիմակայությունում` հռչակվելով չեմպիոն:
«Երևանի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Գեղամ Թումբարյանը, Էդգար Մկրտչյանը, Ռաֆիկ Մելիքյանը, Աղասի Եղիազարյանը և Միհրան Դերմենջյանը: «Լեոսթանդքոյինի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդվարդ Մկրտչյանը, 1 գոլ խփեց Սարո Գալստյանը, Արթուր Պատատյանն էլ ինքնագոլ գրանցեց: