Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտնել է ավստրալական Nine Entertainment Co ընկերության հետ համագործակցելու մասին:
Գործընկերոջը բացառիկ իրավունք է տրվել հաջորդ հինգ / 2024 – 2032թթ. /օլիմպիական խաղերը լուսաբանելու համար: << Փարիզ – 2024 >> ՝ ամառային, << Միլանո Կորտինա – 2026 >> ՝ ձմեռային, << Լոս Անջելես – 2028 >> ` ամառային, դեռ չհայտարարված 2030թ. ՝ ձմեռային և 2032թ. Բրիսբենի ամառային օլիմպիական խաղերի ամբողջական լուսաբանումը կտրամադրվի ըկերության հոսքային, հեռուստատեսային, աուդիո, նաև Nine-ի տպագիր և առցանց հրատարակչական հարթակներին:
Գործարքն արժեցել է 205 մլն ԱՄՆ դոլար։