Հիմնական շեշտը դրված է Օլիմպիական խաղերի վրա. Անդրանիկ Կարապետյան

09:50 - 14 Ապր, 2016

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հաղթանակը նվիրում է սահմանին զոհված զինվորներին և արդեն մտածում Ռիոյի Օլիմպիական խաղերի մասին:

 

-Անդրանիկ, ի՞նչ փոխվեց քեզ մոտ Եվրոպայի առաջնությունից հետո:

-Իրականում ոչինչ էլ չի փոխվել: Ես մնացել եմ նույն Անդրանիկը: Միայն թե այս պահին ուրախությանս չափ չկա: Երջանիկ մարդ եմ, որ կարողացա Եվրոպայի առաջնությունում ավելացնել կիլոգրաներս, քան աշխարհի նախորդ առաջնությունում էր:

-Արդյո՞ք այս բարձրացրած կիլոգրամներով կարող ես պայքարել Օլիմպիական խաղերի մեդալների համար:

-Ես չեմ ձգտում մեդալների, իմ հիմնական նպատակն առաջին հորիզոնականն է: Սա սպորտ է և ամեն ինչ կարող է լինել: Հիմա արդեն հիմնական շեշտը դրված է Օլիմպիական խաղերի վրա: Եվրոպայի առաջնությունից հետո սկսելու ենք նախապատրաստվել Օլիմպիական խաղերին:

՞րն էր այն հիմնական առաջադրանքը, որ ստացել էիր պոկում և հրում վարժությունների համար:

-Մեր առաջ դրված խնդիրն այն էր, որ աշխատեի յուրաքանչյուր մոտեցման ժամանակ: Կարևոր էր նաև այն, որ ավելի բարձր կիլոգրամներ ցույց տայի, քան աշխարհի առաջնությունում էր, ինչը հենց ստացվեց: Այս ամեն վերաբերում է նաև հրում վարժությանը:

Հ.Գ. Այս հաղթանակս նվիրում եմ ՀՀ և ԼՂՀ սահմանին զոհված զինվորներին: Իրենց գործի շարունակողը ինչ-որ տեղ նաև մենք ենք: Մենք ուժեղ ազգ ենք: Մեծ ցավ էինք ապրում, որ հավաքների պատճառով չէի կարող լինել մեր զինվորների կողքին: Հուսով եմ այս հաղթանակը կոգևորի մեր զինվորներին: 

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ