Հաջորդ մրցուղերթը ` Ֆրանսիայում

16:14 - 14 Սեպ, 2018

Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայում կմեկնարկի հեծանվային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարը: Հանդես կգան միայն վարկանիշ նվաճած մարզիկները: Նման պատվի է արժանացել նաև երևանցի Էդգար Ստեփանյանը: Վաստակավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի սանը գավաթային ստուգատեսին մասնակցելու ուղեգիր ձեռք բերեց Աստանայում օրերս անցկացված միջազգային բարձրագույն կարգի մրցաշարում: Հայ հեծանվորդը երկրորդն էր օմնիում մրցաձևում, իսկ դրան հաջորդած սկրեչում գրավեց առաջին տեղն ու կանգնեց պատվանդանի վերին աստիճանին: 
Հավելենք, որ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի երրորդ կուրսի 21-ամյա ուսանողը օգոստոսին նվաճել է Եվրոպայի մինչև 23 տարեկան հեծանվորդների չեմպիոնի կոչումը:


ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ