Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, ինչպես հայտնի է, կկայանա Բելգրադում՝ հոկտեմբերի 24 -ից նոյեմբերի 6 –ը:
ԱԻԲԱ –ի 75 –ամյա պատմության ընթացքում առաջին անգամ դրամական պարգևների կարժանանան ստուգատեսի մրցանակակիրները: Ոսկե մեդալակիրները կստանան 100 հազար, արծաթինը ` 50 հազար բրոնզինը` 25 հազարական դոլար:
ԱԻԲԱ -ի նախագահ Ումար Կրեմլյովը նշել է, որ այն ժամանակն ու էներգիան, որ բռնցքամարտիկները ծախսում են առաջնությանը նախապատրաստվելու համար, արժանի է նման պարգևատրության: Դա մարզիկներին կխթանի հաջողության հասնելու համար:
Բռնցքամարտիկը հաջողակ պետք է լինի ոչ միայն ռինգում, այլև նաև կյանքում, - ասել է Կրեմլյովը: