Ֆրանսիայի Անսե քաղաքում կայացել է բայդարկա և կանոե թիավարության «Մեծ նավակ» պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ մարզիկները:
Մեկտեղանոց բայդարկա թիավարության 17.5 կմ տարածությունում մրցաշարի չեմպիոն է դարձել Տիգրան Բարիկյանը, երկրորդ տեղում է Տիգրան Շահվերդյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի մասնակիցը:
Մրցաշարը, որին մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ, կայացել է հունիսի 3-4-ը:
ՀԱՕԿ լրատվության բաժին