Հրանտ Մելքումյանը կես միավորով հետ է մնում շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարից

12:41 - 03 Հուն, 2017

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության (398 մասնակից, 11 տուր) չորրորդ տուրում ուկրաինացի գրոսմեյստեր Յուրի Կուզուբովը հաղթեց Արտաշես Մինասյանին եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

18 շախմատիստ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը, կես միավորով զիջում են առաջատարին: Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Արման Միքայելյանը վաստակել են 3-ական միավոր:

Առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ